«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ-ն առաջարկել է առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար. Զաս

27/11/2022

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար, ասել է Զասը:

«Իրավիճակը սովորական չէ, հատկապես, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվող միջոցառումների փաթեթում տարբեր միջոցները՝ այն է և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը այս սահման՝ իրատեսորեն գնահատելու իրավիճակը, դրանք ընդհանուր առմամբ աջակցություն գտան բոլոր պետությունների կողմից: Միակ բանը, որին հնարավոր չէր հասնել, այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատականն էր»: