«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է տոնական համերգի և բացել Տոկիո 2020-ի հետհաշվարկի ժամացույցը (տեսանյութ)

02/06/2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․ «Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ փոքրիկների կողմից սիրված և սպասված ավանդական համերգային ներկայացումը, որն այս տարի կրում էր «Ապրենք, որ ապրեցնենք» խորագիրը: Այնուհետև Հյուսիսային Պողոտայում կայացավ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցի բացման հանդիսավոր արարողությունը: Կարևորագույն այս ստուգատեսում մեր մարզիկներին մաղթում եմ նոր նվաճումներ, հայի հաղթական ոգին կրկին պետք է վեր հառնի և պատվո հարթակներում կրկին մեր եռագույնը պետք է ծածանվի»: