«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը «դժվար թե իրատեսական լինի»․ Ռուսաստանի ԱԳՆ

08/02/2023

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու գաղափարը «հազիվ թե իրատեսական լինի»․ Նրա կարծիքով տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ միջազգային եւ արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ «ՄԱԿ-ի հումանիտար գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների եւ հայերի թույլտվություն չեն ստացել անկլավ մուտք գործելու համար, նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»:

Նրա խոսքով ՝ դժվարությունները ծագում են քաղաքական պատճառով։

«Լեռնային Ղարաբաղին անգամ միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը, բացի այդ, կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիա, դժվար թե իրատեսական լինի», - հայտարարել Է դիվանագետը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: