«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խերսոնի մարզը հայտնել է Գենիչեսկի շրջանի նկատմամբ վերահսկողության կորստի մասին

24/02/2022

Խերսոնի մարզային վարչությունը հայտարարել է, որ կորցրել է վերահսկողությունը Գենիչեսկի շրջանի նկատմամբ։ Այս մասին ասվում է իշխանությունների՝ հինգշաբթի հրապարակված  հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

«Գենիչեսկի շրջան. բոլոր պետական ​​կառույցներն անցել են զավթիչների վերահսկողության տակ. тեխնիկան գտնվում է հենց Գենիչեսկ քաղաքում՝ անցակետերի մոտակայքում,- ասվում է Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ։-  Մեկնողներին ստուգում են Ուկրաինայի զինված ուժերին պատկանելիության մասով»:

Իշխանությունները նշել են, որ այդ տեղեկությունը մարզի ղեկավարությունից ստացվել է հեռախոսային ռեժիմով:

Ուկրաինական «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ այս տեղեկատվության հաստատումը ստացել է Գենիչեսկի քաղաքապետ Ալեքսանդր Տուլուպովից։ Նրանց տվյալներով՝ Տուլուպովը հեռախոսազրույցում իբր հաստատել է օտարերկրյա զորքերի ներկայությունը  քաղաքում։

Մոսկվայի ժամանակով 18:15-ի դրությամբ՝ այլ աղբյուրներից այս տեղեկատվության հաստատումը չի ստացվել, փոխանցում է ТАСС-ը։