«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

85-ամյա հնդիկ տղամարդը պնդում է, որ 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում 11 անգամ պատվաստվել է Covid-19-ի դեմ

30/01/2022

Հնդկաստանի Բիհար նահանգում բնակվող 85-ամյա տղամարդը՝ Բրահմդեո Մանդալը, պնդում է, որ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում ստացել է կորոնավիրուսի դեմ 11 պատվաստում:
Ինչպես գրում է Oddity Central-ը, ենթադրվում է, որ տղամարդն իր պատվաստումային մարաթոնի մասին պարծեցել է ինչ-որ մեկի մոտ, որն էլ այդ մասին հայտնել է ոստիկանությանը: Տղամարդը նշել է, որ պատվաստումները շատ լավ են անդրադառնում իր առողջական վիճակի վրա: Նա մանրամասնել է, որ իր տարիքին բնորոշ բազմաթիվ առողջական խնդիրներ պատվաստումներից հետո վերացել են կամ մեղմվել:
«Պատվաստումները ստանալուց հետո իմ մարմնի ցավերն ու հիվանդություններն անհետացել են: Ես նախկինում ծնկի ցավ էի ունենում և քայլում էի ձեռնափայտով։ Հիմա՝ ոչ: Ես լավ եմ ինձ զգում», - ասել է Մանդալը BBC-ին: 
2021 թվականի փետրվարին առաջին պատվաստումը ստանալուց հետո Բրամդեո Մանդալն այնքան լավ է իրեն զգացել, որ շարունակել է պարբերաբար նոր պատվաստումներ ստանալ: Անցած տարվա սեպտեմբեր ամսին նա արդեն ինը ներարկում էր ստացել, իսկ մինչև տարեվերջ հասցրել է ևս երկու ներարկում ստանալ՝ օգտագործելով տարբեր ID քարտեր։
Այսպիսով, ինչպե՞ս է Մանդալը խաբել իշխանություններին: Թվում է, թե ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, բայց ընթացող հետաքննությունն արդեն պարզվել է, որ նա իրականում ստացել է Covid-19 պատվաստանյութի առնվազն ութ դեղաչափ, որոնցից երկուսը, ըստ երևույթին, ստացվել են 30 րոպեի տարբերությամբ: Երաշխավորելու համար, որ նրան ոչ ոք չճանաչի, նա մեկնել է տարբեր պատվաստման կենտրոններ:
«Ես զգացի, որ դա օգնում է ընդհանուր առողջությանս, մեջքիս ցավը, ընդհանուր թուլությունս նվազել է, ախորժակս լավացել է», - ասել է 85-ամյա տղամարդը:
Հաղորդվում է, որ Մանդալը կարող է ձերբակալվել, այն բանից հետո, երբ նրա դեմ բողոք է ներկայացվել առողջապահության վարչություն: The Times of India-ն հայտնում է, որ 85-ամյա տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել, եթե իրեն հետապնդեն։