«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ինչպիսի՞ ծաղիկներ նվիրել աղջիկներին. խորհուրդներ և երաժշտություն ծաղիկների աշխարհում

16/08/2020

Ծաղկեփունջն ամենալավ և հաճելի նվերներից մեկն է իգական սեռի համար։ Դրանով իսկ տղամարդն արտահայտում է իր հավանությունը, ռոմանտիկայի աստիճանը և նուրբ զգացմունքը։ Այժմ ծաղիկների մի փունջ իրենց իմաստային նշանակությամբ, որն արժե օգտագործել որպես նվեր։

  1.  Երիցուկներ։ Սրանք խորհրդանշում են մաքրություն և անմեղություն: Երիցուկները համարվում են Ռուսաստանի սիմվոլը։ Այս ծաղկի տեսակից ռուս աղջիկները պատրաստում էին գլխազարդեր և «գուշակություններ» անում դրա թերթիկներով (любит-не любит).

  2.  Վարդ։ Այս ծաղիկը ցանկալի է նվիրել կոկոն հասակում, որպեսզի փակված կոկոնը բացվի ժամանակի ընթացքում և անակնկալ «նորություն մատուցի» սիրելիին։ Հաճելի են սպիտակ, բաց-վարդագույն, կաթնագույն երանգները։

  3.  Կակաչներ։ Եթե պետք է արտահայտեք Ձեր սերը, ապա խորհուրդ է տրվում վարդերի փոխարեն անակնկալ կակաչներ նվիրել աղջկան։ Սպիտակ կակաչները նրբության խորհրդանիշն են, կարմիրը՝ Ձեր մտքերի զգոնությունը, իսկ վարդագույն, յասամանագույն, նարնջագույն և նույնիսկ սև կակաչները յուրաքանչյուր կնոջ ուրախությունն են՝ առանց տարիքային սահմանափակման։ Նաև կարևոր է հիշել, որ այս ծաղիկները գեղեցիկ են մեծ փնջով, ոչ թե 1-3 հատիկով։

  4.  Պիոն։ Ծաղիկների այս տեսակը ցանկալի նվեր է նորապսակի համար կամ ապագա հարսիկի։ Պիոնները հաջողակ և երջանիկ կյանք սկսելու սկիզբ են  համարվում, ինչպես նաև ընտանեկան սիրո խորհրդանիշ են։

  5. Եղրևանի։ Նույն ինքը` յասամանը, երազանքների իրականացման խորհրդանիշն է՝ սիրահարների համար նախատեսված։ Նվիրել յասամաններ աղջկան՝ նշանակում է ռոմանտիկայի սկիզբ։ Ըստ որոշ ավանդույթների՝ ծաղկեփնջի մեջ կլինի մի ծաղիկ, որը կունենա 5 ծաղկաթերթիկ՝ 4-ի փոխարեն, որը, եթե ուտեք, կիրականանա պահված երազանքը։ Համը հաճելի քաղցր է։

«Դե՛, Ձեզ տեսնեմ, տղանե՛ր»։