«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ

04/11/2020

Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին և վտանգում է խաղաղությունն ու կայունությունն  տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber կայքից։

Հույն զինվորականը, մեղադրելով Թուրքիային տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ, քննադատել է Թուրքիայի և  Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ ապօրինի համաձայնագիրը։

«Այս համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, խախտում մեր ինքնիշխան իրավունքները և վտանգում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է նա:

Նրա խոսքով` Անկարայի վերջին սադրիչ գործողությունները «լուրջ սրացում և ուղիղ սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»:

«Հետազոտական ​​նավն ուղեկցվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի ռազմանավերի կողմից, ինչը ցույց է տալիս Անկարայի ցանկությունը ռազմականացնել խնդիրը` չնայած ռազմական հակամարտությունները լուծելու և ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի կողմից գործադրված բոլոր ջանքերին»,- նշել է Կոնստանտինոս Ֆլորոսը:

Փոխանցում է Analitik.am-ը: