«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օգտակար ճառագայթում

03/08/2022

Ճառագայթումը երկարացնում է կյանքը։
Ռադիոակտիվ ճառագայթումը վնասում է ԴՆԹ-ն, իսկ ԴՆԹ-ի վնասումը կարող է առաջացնել քաղցկեղ և այլ հիվանդություններ: Հետեւաբար, ճառագայթման ցանկացած, նույնիսկ ամենափոքր չափաբաժինները համարվում են վտանգավոր: Այնուամենայնիվ, Բեն-Գուրիոնի համալսարանի և Dimona Nuclear Research Center-ի հետազոտողները Biogerontology-ում հոդվածում պնդում են, որ ճառագայթման փոքր չափաբաժինները կարող են օգտակար լինել: Աշխատության հեղինակները վերլուծել են ԱՄՆ-ում քաղցկեղի վիճակագրությունը՝ համեմատելով այն ռադիոակտիվ ճառագայթման ֆոնային մակարդակի հետ։ Ֆոնային ճառագայթումը բաղկացած է տիեզերական ճառագայթումից և երկրային աղբյուրներից (որոնք կարող են լինել ինչպես բնական, այնպես էլ արհեստական): Ֆոնային ճառագայթումը հիմնականում ամենուր է, բայց ինչ-որ տեղ դրա մակարդակն ավելի բարձր է, իսկ ինչ-որ տեղ ավելի ցածր: Մինչ այժմ համարվում էր, որ այն չպետք է գերազանցի տարեկան 100 միլիռեմը, եթե ավելի շատ լինի, ապա օրգանիզմը կսկսի տուժել։ Բայց պարզվեց, որ նրանք, ովքեր ստանում են տարեկան 100-ից 180 միլիռեմ ֆոնային ճառագայթում, ապրում են միջինը 2,5 տարով ավելի երկար, քան նրանք, ովքեր ստանում են տարեկան 100 միլիռեմից ոչ ավելի: Համեմատաբար բարձր ֆոնային ճառագայթման դեպքում նվազում է թոքերի, ենթաստամոքսային գեղձի և որոշ աղիքային ուռուցքների քաղցկեղի հավանականությունը. տղամարդկանց մոտ ուղեղի և միզապարկի քաղցկեղի հավանականությունն ավելի է նվազում:
Իրականում ճառագայթման փոքր չափաբաժինների օգտակար հատկություններն այնքան էլ նոր չեն։ Դեռևս 20-րդ դարի 40-ական թվականներին հայտնվեց հորմեզիս հասկացությունը. այսպես սկսեցին անվանել այն երևույթը, երբ ցանկացած չափավոր սթրես խթանում է կենսական ակտիվությունը: Ճառագայթային հորմեզի մասին խոսվում է դեռևս 80-ական թվականներից, բայց դեռևս կասկածներ կան, որ այն գործում է մարդկանց մոտ: Թերևս նոր տվյալները կօգնեն հասկանալ, թե ճառագայթման փոքր չափաբաժինները ինչպես են օգնում մարդկանց և արդյոք դրանք ընդհանրապես օգնում են:

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am