Լոգիկոնը 10:4 հաշվով հաղթեց Ֆալկոնսին, իսկ ՀՊՏՀ-ն 12:8 հաշվով պարտության մատնեց Թիմ Ագրոյին
21/11/2021
Նոյեմբերի 20-ին կայացան ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի առաջին երկու հանդիպումները :
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, Լոգիկոնը 10:4 հաշվով հաղթեց Ֆալկոնսին, իսկ ՀՊՏՀ-ն 12:8 հաշվով պարտության մատնեց Թիմ Ագրոյին:
Այսօր՝ ժամը 14:00-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը, որում Երևանը կմրցի Արարատ-Արմենիայի հետ :Մուտքն ազատ է, իսկ ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի հետևյալ հղումով:
Ժամը 16:30-ին կկայանա նաև Ալաշկերտ-Արարատի Արաքս հանդիպումը: