«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խաբեությամբ վաճառվող «բուժիչ» միջոց՝ «կեղծ բժիշկների» ցուցումով

19/03/2021

Համացանցով օգտակար և բուժիչ և միևնույն ժամանակ «100% բնական» միջոցների վաճառքը նորություն չէ Հայաստանում։ «Հետք»-ը քանիցս անդրադարձել է այդ ապրանքների վաճառքին՝ ներկայացնելովոր «բուսական» «սննդային հավելման» կամ «կենսաբանական ակտիվ հավելումների» անվան տակ վաճառվել են արտերկրից բերված և Հայաստանում գրանցում չունեցող ապրանքներ։
Այս
 անգամ ներկայացնում ենք Հայաստանում իրացվող, «բժիշկների» և «թերապևտների» կողմից խորհուրդ տրվող «ամեն ինչ» բուժող բնական միջոցորըիրականումգրանցված է որպես սովորական սննդամթերք և չունի հատուկ որևէ բուժիչ հատկությունհետևաբար՝ պետական գրանցում ու հաստատված արդյունավետություն, և վաճառվում է՝ մարդկանց մոլորեցնելով։
«Բուժիչ» և բնական միջոցների վաճառքը որևէ խոչընդոտի չի հանդիպում Հայաստանում. պատճառներից մեկն այն է, որ դրանք հիմնականում ներկայացվում են որպես կենսաբանական ակտիվ հավելումներ կամ սնունդ, որոնք վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինս էլ չի կարողանում ոչինչ ձեռնարկել՝ կանխելու նման միջոցների կամ ԿԱՀ-երի վաճառքը՝ պատճառաբանելով, որ վաճառողները «գրանցված չեն որպես ձեռնարկատեր», կամ որ դրանք հնարավոր չէ «գտնել դեղատներում»։
«Միցելիկս» միջոցը չի վաճառվում դեղատներում։ Տիկին Անահիտը 60 տարեկան է (անունը փոփոխված է), «Միցելիկս»-ի գովազդը տեսել է «Ֆեյսբուք»-ում։ Անահիտը Շուշիից է: 11 հոգանոց ընտանիքի 9 անդամների հետ ապրում է Երևանում, գործ է գտել՝ ժենգյալով հաց է պատրաստում, վաճառում, նաև թոշակ է ստանում։ «Ամեն ինչ բուժող» «Միցելիկս»-ի գովազդը գրավել է նրան, հետաքրքրվել է։ Անահիտին հայտնել են, որ «ինքն ունի բացառիկ 80% զեղչ»։
Անահիտը մտածել է, որ եթե բնական միջոց է, քիմիական չէ, այն էլ՝ զեղչված, արժե ձեռք բերել և օգտագործել 1 տուփ, հատկապես որ աղջիկն աղային կուտակումներ ունի, և գուցե իրեն էլ օգնի։ Հեռախոսահամար է թողել։ Զուգահեռ հարցրել է այդ միջոցի մասին նաև դեղատներում, սակայն նրան ասել են, որ նման ապրանք չունեն և չեն էլ վաճառել։
Հետո կրկին «Միցելիկս»-ը վաճառողները խոսել են Անահիտի հետ՝ համոզելով, որ այն շատ օգտակար է.
«Ինքը (ընկերության ներկայացուցիչը, հեղ.) սկսեց ինձ արագ-արագ հարցնել՝ ձեզ մոտ գլխապտույտ կա՞, գլխի մեջ շում կա՞, ասեցի՝ հա, ճնշում բարձր ա՞, ասեցի՝ հա, ասեց՝ ուրեմն կօգնի,- պատմում է Անահիտը,- բայց ասեցի, որ էդքան սկսել եք գովել, մի ձևի չեմ վստահում, վախեցա, որ կարող է իրական չլինի, ասեց՝ խի ի՞նչ ա, ձեզ մի անգամ խաբե՞լ են, ասեցի դեղերի պարագայում չէ, բայց ուրիշ դեպքերում՝ հա»։
Վաճառողը հավաստիացրել է, որ միանգամայն անվտանգ է, որ իր մայրն էլ է օգտագործել 1,5 տարի, հետո ասել, որ եթե արցախցի է, հավելյալ զեղչ կանեն. «Միցելիկս»-ի ամբողջական կուրսը արժե 150 000 ՀՀ դրամ (1,5 ամիս բուժման համար), իսկ Անահիտին կտան 72 հազարով դրամով «քանի որ 80% զեղչ արդեն ունի» (նշենք, որ 150 000 դրամի ապրանքը 80% զեղչով կարժենար 30 000 դրամ, ոչ թե՝ 72 000
Անահիտը չի հասկացել, որ 72 հազարն արդեն զեղչված առաջարկն է, որոշել է համաձայնել ու ձեռք բերել.
«Մտածեցի, եթե էդքան լավ բաներ կա մեջը, կվերցնեմ։ Ասեցի, բայց ես գումար չունեմ, պիտի գումար հայթայթեմ, նոր զանգեմ»,- ասում է Անահիտը։ Ասել է տան հասցեն, հետո հետաքրքրվել է Ռուսաստանի բարեկամների և Հայաստանի ընկերներից, ասել են, որ չարժե գնել, որ ՌԴ-ում այն 150 ռուբլի է և այլն։ Անահիտի ընկերներից մեկը հաղորդագրություն է ուղարկել այդ վաճառողին՝ նշելով, որ չեղարկեն Անահիտի պատվերը։ Սակայն նրան զանգել են ու հայտնել, որ պատվերն առաքում են, դրանից հետո երկու տարբեր օպերատոր-աղջիկներ են զանգահարել՝ ճնշելով, որ գնի, ասելով՝ արդեն պատվիրել եք, պատվերը գրանցվել է, ձեր փոխարեն ինչ-որ հովանավոր գումարի մի մասը փոխանցել է, որ հեռախոսազրույցի ձայնագրությունն ունեն։
«Ասում էի՝ Արցախից եմ, գումար չունեմ, ասում էին՝ բա ձեր առողջությունը ձեզ համար գումարից թա՞նկ է»։
Ի վերջո, Անահիտն ասել է, որ միայն 20 000 դրամ ունի, այդքան կարող է վճարել, իրեն հայտնել են, որ մնացած 52-ը ն էլ ամսվա ընթացքում թող վճարի։ Ապրանքն առաքել են, 20 000 դրամ տվել է, որից հետո վաճառողները անհետացել են ու այլևս չեն պատասխանել որևէ զանգի։ Այս մասին Անահիտի ընկերներից մեկը գրառում է արել «Ֆեյսբուք»-ում՝ հորդորելով չօգտվել այս ապրանքից:
Գրառմանն արձագանքել է տիկին Գայանեն, ով նույնպես թոշակառու է, և նույն սկզբունքով ու դարձյալ 80% զեղչի առաջարկը տեսնելով՝ հավատացել է «Միցելիկս»-ի գովազդին, հեռախոսահամար թողել։
Գայանեին խորհուրդ են տվել վերցնել 3 տուփ, հատը՝ 12 000 դրամով։
«Ասեցի՝ թոշակառու եմ, միանգամից այդքանը չեմ կարող վերցնել, ասեցին՝ ճնշման դեղ խմո՞ւմ եք, ասեցի՝ հա, ասեց՝ ճնշման դեղը երևի ավելի թանկ արժի, քան սա, հետո էլ, ասեցին, որ սա խմեք, էլ ճնշման դեղ չեք խմի, մտածեցի՝ լավ կլինի, որ ճնշման դեղ չխմեմ, սրանով կարգավորեմ ճնշումս, ու պատվիրեցի»,- պատմում է Գայանեն։
Հետո Գայանեն բժշկի խորհրդատվություն է ցանկացել, իր հետ է կապ է հաստատել իբրև թե ընկերության գլխավոր թերապևտը։ Գայանեն պատմել է, որ մեկ երիկամը հեռացված է, այդ բժիշկն էլ ասել է, որ «Միցելիկս»-ը ոչ մի կողմնակի ազդեցություն չունի, շատ օգտակար է, անոթներն ու լյարդն է մաքրում և այլն։
«Ես թոշակս ստացել եմ 35 500 դրամ, ու ամբողջությամբ տվել եմ իրենց, էդ դեղերն եմ գնել, կորոնա եմ տարել, մտածում էի՝ անոթները կմաքրի, երևի լավ կզգամ»,- ասում է Գայանեն՝ նշելով, որ մի քանի օր է՝ խմում է «Միցելիկս»-ը։
Ամեն ինչ բուժող միջոցորն իրականում փաթեթավորված ուտելիք է
Եթե հավատանք համացանցում եղած բաց տեղեկություններին, սոցիալական ցանցերի գովազդին, «Միցելիկս»-ը «կարգավորում է ճնշումը, արյան մեջ շաքարի քանակը, վերացնում է բորբոքումներն ու հոդացավերը, ինչպես նաև՝ նպաստում քաշի նվազմանը»։ Արտադրողը «երաշխավորում է» ոչ միայն բուժիչ, այլև երիտասարդացնող հատկություն։ Որպես հակացուցում նշվում է՝ հղիությունն ու տարիքը՝ մինչև 12 տարեկան։ «Միցելիկս»-ն արտադրում է Մոսկվայում գտնվող «Восток плюс» ՍՊԸ-ն։
ՏՊ-ով՝ (տեխնիկական պայմաններ, Технические условия (ТУ)) այս ապրանքը համարվում է չորացրած կերակրային ապրանք (ТУ 9164 003 59350416 11- չորացրած հատապտուղներ, մրգեր և այլն), ոչ թե բուժիչ միջոց կամ կենսաբանական ակտիվ հավելում և բժշկության հետ որևէ կապ չունի։ «Միցելիկս»-ն ունի համապատասխանության գնահատման հավաստագիր 021/2011 տեխնիկական կանոնակարգով, ըստ որի՝ այն սովորական սննդային հավելում է (ԿԱՀ չէ)։
Ռուսական կայքերից մեկում, որտեղ գովազդվում է այս ապրանքը, ակցիա է՝ «Միցելիկս»-ը վաճառվում է 1980 ռուբլի, բայց ընդամենը 3 ժամվա ընթացքում կարելի է այն ձեռք բերել 147 ռուբլիով։