«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Խոնարհվում եմ ձեր առաջ, ցավներդ տանեմ»․ Հայկ Մարությանը այցելել է վիրավոր զինծառայողներին

29/09/2020

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է վիրավոր զինծառայողներին։ Քաղաքապետը շրջել է հիվանդասենյակներով, զինվորների որպիսությամբ հետաքրքրվել։

«Ապաքինվիր շուտ, ցավդ տանեմ։ Աստված պահի, հիմա մտածիր քո առողջության մասին»,- զինվորներից մեկի հետ զրույցում ասաց  Հայկ Մարությանը։

Զինվորն էլ արձագանքում է. «Հա, գնանք հասնենք տղերքին»:

 Քաղաքապետը իր երախտիքի խոսքերը հայտնեց զինվորներին։

«Խոնարհվում եմ ձեր առաջ, ցավներդ տանեմ, խնդրանքս է՝ կենտրոնացեք  ձեր առողջության վրա, հիմա կարևորը դա է»,- հավելեց նա։