«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի անվտանգային միջավայրը հարաբերական կայուն է. ԳՇ պետ

09/05/2023

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանի անվտանգային միջավայրը ներկա դրությամբ հարաբերական կայուն է գնահատում: Այս մասին Ասրյանն ասաց մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում:

«Անվտանգությունը սանդղակով չի գնահատվում: Անվտանգությունը իրադրությամբ է գնահատվում, կայունությամբ: Ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն»,-ասաց նա:

Նա ընդգծեց՝ իրավիճակը հսկվում է զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների կողմից:

ԳՇ պետի խոսքով՝ ռազմական անվտանգության ապահովման համար պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բոլոր քայլերը համապատասխանում են իրականությանը, համապատասխան աշխատանքներ են ընթանում: «Այո՛, շատ դժվար է, սակայն ձգտելու ենք հասնել այդ իրականությանը»,-հավաստիացրեց նա: