«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բենզինն ու դիզելային վառելիքը շարունակում են թանկանալ

09/04/2022

Ոչ պարենային ապրանքների գներ: 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4.8%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ 1.0% գնաճ:

Այս մասին տեղեկացնում են Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-1.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

2022թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.3% և 7.6% գնաճ: 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 25.4% և 39.9%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 0.2% գնանկում և դիզելային վառելիքի 9.8% գնաճ: