«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քննարկվել են ռազմական գործողություններից բնակչության կրած գույքային վնասների գնահատման և այլ հարցեր

13/03/2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:  
Հանդիպմանը քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կրած գույքային վնասների գնահատման, տեղահանված արցախցիների խնդիրների, զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների, այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների մասին մի շարք հարցեր:
ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը ներկայացրել է պատերազմի օրերին քաղաքացիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը, խոսել նաև Արցախի փրկարարների կողմից իրականացվող որոնողական աշխատանքների մասին հակիրճ տեղեկատվություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել հեռավար ձևաչափով և վերոնշյալ հարցերի և փաստերի առթիվ տալ պատշաճ քննություն: Հանդիպմանը մասնակցել են ԱԻՊԾ քաղպաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետ գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանը, կադրերի բաժնի պետ մայոր Գևորգ Ստեփանյանը: