Ժիլինան հաղթել է արտագնա խաղում․ Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
07/11/2021
Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Ժիլինան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է առաջնության հետնապահ «Պոհրոնյեին»։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, նաև դարձել է առաջին գոլի համահեղինակը․ հենց նրա կրունկով փոխանցումից է հանդիպման հաշիվը բացել Յանոշիկը։ Հաղորդում է Armsport.am-ը։