«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 900 հազարը

05/02/2022

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի սկզբից  ի վեր գրանցվել է հիվանդության հետևանքով մահվան 900 հազար 334 դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի պաշտոնական տվյալներ:

Ընդ որում, կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում գրանցվող մահերի մեկ երրորդը բաժին է հասնում ԱՄՆ-ին:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով ԱՄՆ-ում վարակվել է 76.2 մլն մարդ: Օմիկրոն շտամի տարածման հետևանքով՝ վերջին միայն 4 ամսվա ընթացքում վարակվածների թիվն ավելի քան 17 մլն է: