«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը հայտարարել է 7 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման մասին

07/04/2022

Իրանը մի շարք երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի խնդրանքով օտարերկրյա բանկերում սառեցված 7 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ, հաղորդում է IRNA-ն։ 

Այդ միջոցները կարող են փոխանցվել Իրանի հաշիվներին մի քանի շաբաթվա ընթացքում։

Հարկ է նշել, որ այդ միջոցների ապասառեցման գործընթացը նման է Մեծ Բրիտանիայի հետ համաձայնեցված գործընթացին, որի ընթացքում Իրանի հաշվեհամարներին փոխանցվել են մոտ 470 միլիոն եվրո։