«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարավաֆրիկացի գիտնականը համեմատություններ է տարել «Օմիկրոնի» և դրա ենթատեսակի միջև

04/02/2022

Հարավային Աֆրիկայում «Օմիկրոն» հիմնամանրէի BA.2 ենթատեսակով վարակման ավելի շատ տարբերակներ են ի հայտ գալիս, սակայն որևէ հստակ նշան չկա, որի համաձայն՝ BA.2-ն էականորեն տարբերվում է սկզբնական հիմնամանրէից:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ուրբաթ նման կարծիք է հայտնել Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ավագ գիտնական Մայքլ Գրումը: Նրա ուսումնասիրած ստվյալների համաձայն՝ BA.2-ին բաժին է ընկնում հունվարին հայտնաբերված վարակումների 23 տոկոսը, իսկ 75-ը՝ «Օմիկրոն» հիմնամանրէին:

Դետեմբերից ի վեր 2243 փորձանմուշից միայն 4 տոկոսն է բաժին ընկել նորահայտ ենթատեսակին, իսկ 94-ը՝ սզբնականին:

Գիտնականի խոսքով՝ ներկա պահին ցուցանիշներ չկան, որոնք մատնանշում են էական տարբերություններ «Օմիկրոնի» և դրա ենթատեսակների միջև: