«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Չալոյան-Պետրովսկի հանդիպման արդյունքների դեմ

06/11/2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանի և ռուսաստանցի Մարկ Պետրովսկու միջև աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման արդյունքների դեմ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։

Հիշեցնենք, որ Բելգրադում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային 24-ամյա Դավիթ Չալոյանը նվաճեց արծաթե մեդալ։ Եզրափակչում մենամարտելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ՝ Չալոյանը ցավալի պարտություն կրեց։