«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Որքան էլ հումանիտար օգնություն ցուցաբերենք, արդյունքի չենք հասնի. պատճառը մեկն է

18/02/2023

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար բանակցություններ միշտ են ընթացել: «Ֆուտբոլային դիվանագիտությունը» այս գործընթացի բարձրագույն կետն էր, որին կողմերը կարողացան հասնել:
Այդ օրերին, սակայն, Ադրբեջանում վառեցին Թուրքիայի դրոշը. քսան օր անց գործընթացը կանգ առավ: Թուրքիայի խորհրդարանը չվավերացրեց հայ-թուրքական արձանագրությունները: Երևան-Անկարա հարաբերությունների հիմնական խոչընդոտը, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, նախևառաջ Թուրքիայի՝ դեռևս խորհրդային տարիներից որդեգրած քաղաքական գիծն է: Անկարան ջանում է, որ երկու թուրքական պետություններն ի վերջո միավորվեն: Ինչքան էլ մենք ջանանք, հումանիտար օգնություն ցուցաբերելով, մեր քայլերը որևէ արդյունք չեն տալու:
Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները որևէ լուծում չեն ստացել, Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի: Մարգարայի կամուրջը բեռնատարների հետևից անմիջապես փակվեց, երբ Թուրքիան կարող էր թեկուզ քարոզչական նկատառումով տասը օր այն բաց պահել:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը խոսել է հայ-թուրքական երկխոսության խնդիրներից: