«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բժշկական փորձագետներն ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք Միխեիլ Սաակաշվիլիին ապաքինվելու համար

05/12/2021

Բժշկական փորձագետներն ավելի լավ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի կայունացման համար,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը։

Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ դեսպանը պարզաբանել է, որ բուժման գործընթացում ներգրավված են մասնագետներ, և նրանց իրավասությունն է խոսել այս հարցի մասին։

«Պատասխանը տալիս են բժշկական փորձագետները և կա բժշկական փորձագետների խումբ, որը ստեղծվել է Ժողովրդական պաշտպանի կողմից։ Ահա այն բազմամասնագիտական ​​փորձագետները, ովքեր հասանելի են պարոն Սաակաշվիլիի առողջությանը, նրանք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք նրան, որ ապաքինվի և ինչ է անհրաժեշտ նրա վիճակը կայունացնելու համար։ Դա նրանց իրավասությունն է»,- ասել է Քելի Դեգնանը։