«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկ տարում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1․24 միլիարդ դոլարով

06/12/2021

Նախորդ տարեվերջի համեմատ Հայաստանի պետական պարտքն աճել է 1 մլրդ 240․73 մլն դոլարով, իսկ արտաքին պարտքը՝ 701․342 մլն դոլարով։ Այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 տրիլիոն 209.216 մլն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, սեպտեմբերի համեմատ պետական պարտքն ավելացել է 171.107 մլն դոլարով։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ հոկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքն ավելացել է 1 մլրդ 240․73 մլն դոլարով։

Հայաստանի արտաքին պարտքը հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 706.786 մլն դոլար, սեպտեմբերի համեմատ աճել է 41.218 մլն դոլարով։ Իսկ նախորդ տարեվերջի համեմատ արտաքին պարտքը հոկտեմբերի վերջի դրությամբ աճել է 701․342 մլն դոլարով։ Արտաքին պարտքից 6 մլրդ 232.502 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է։