«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բելգիայում կրտսեր դպրոցի փլուզման հետևանքով մահացել է առնվազն 3 և անհետ կորել 4 անձ

19/06/2021

Բելգիայի մեծությամբ երկրորդ Անտվերպեն քաղաքում փլուզվել է նոր կառուցվող կրտսեր դպրոցի շենքը, հայտնում է The Brussels Times-ը և հավելում, որ մահացել է առնվազն 3 և անհետ կորել 4 անձ։

Դեպքը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ընթացքում և ենթադրվում է, որ բոլոր զոհերը շինհրապարակի աշխատակիցներն են։ Հայտնի է, որ 8 մարդ ծանր վիրավորում է ստացել, իսկ զոհերի մեջ կա 1 ռումինացի և 1 պորտուգալացի։ Տարածքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Դպրոցի տարածքը շրջափակվել է, իսկ հարակից տարածքում ապրող բնակիչներին հորդորել են փակ պահել դռներն ու պատուհանները՝ քամուց առաջացող փոշուց խուսափելու համար։

Դպրոցի շինարարական աշխատանքներն ակտիվացել էին, քանի որ ծրագրված է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին դպրոցն արդեն կգործի։

 

Աղբյուր՝ tert.am