«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամուր թիկունք՝ հզոր ճակատ. ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար

14/10/2020

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:

Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է՝

◾️տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ.

◾️համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց.

◾️ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում.

◾️դաշտային պարապմունքներ։

Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով, օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով.

https://forms.gle/zCtDujcEHWht6Srm8

Նշենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում են ավելի քան 30 պատանի ու երիտասարդ: