Ռուսաստանը հարավօսական զորքը տեղափոխել է Ուկրաինա
26/03/2022
Հարավային Օսիայի զինծառայողները տեղափոխվել են Դոնբաս մասնակցելու ռազմական գործողություններին: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովը:
«… Ալանական արյունն է խոսում: Նրանք հիանալի հասկանում են, որ Ռուսաստանը պաշտպանելով, պաշտպանում են Օսիան»,- գրել է Բիբիլովը: