«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բեյրութի նավահանգստում փլվել է հացահատիկի սիլոսների մի մասը

31/07/2022

2020 թվականին պայթյունի զոհ դարձան Բեյրութի ավերված նավահանգստում հացահատիկի սիլոսների մի մասը փլուզվել է, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

48  մետր բարձրությամբ եւ 50 տարվա վաղեմության սիլոսները դիմակայել էին մահացու պայթյունին, սկայան տաք եղանկի հետեւանքով առաջացած հրդեհի պատճառով փլվել են:

Անցյալ շաբաթ շրջակա միջավայրի եւ առողջապահության նախարարությունները նավահանգստի մոտ ապրող բնակիչներին հրահանգել էին մնալ լավ օդափոխվող տարածքներում:

Ֆրանսիացի ինժեներ Էմանուել Դյուրանը, ով կամավոր անդամակցել է կառավարության կողմից հանձնարարական ստացած փարձագիտական խմբին, Associated Press-ին ասել է, որ հրդեհը թուլացրել է ամբարի հյուսիսային մասնաշենքի փխրուն կառուցվածքը՝ արագացնելով դրա փլուզումը: