«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Եվրատեսիլ» 2021-ի անցկացման 4 հնարավոր տարբերակ է քննարկվում

19/09/2020

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները եւ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում են մրցույթի անցկացման կարգի 4 հնարավոր տարբերակ։ Տարբերակները ներկայացված են մրցույթի պաշտոնական կայքում։

Ըստ առաջին տարբերակի՝ մրցույթը կանցկացվի սովորական ընթացակարգով․ Հանդիսատեսը կլինի դահլիճում։ Երգիչները բեմին հանդես գալուց բացի, հնարավորություն կունենան նաև մասնակցել մրցույթի այլ միջոցառումների։ Կազմակերպիչների խոսքով, այս տարբերակը կդիտարկվի՝ ելնելով համավարակի տվյալ պահին  իրավիճակից  կամ  COVID-19-ի դեմ պատվաստանյութի հայտնվելու դեպքում։

Ըստ երկրորդ տարբերակի սպասվում է սոցիալական հեռավորության պահպանում հանդիսատեսի միջև։ Պատվիրակությունների թիվը կկրճատվի, իսկ միջոցառումները կանցկացվեն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Երրորդ տարբերակն իրենից ենթադրում է գրեթե նույնը, միայն թե, այս դեպքում կկրճատվի նաև բեմին ելույթ ունեցող երաժշտական խմբերի, պարային համարներ ներկայացնող մասնակիցների թիվը։ Իսկ փակ սահմանների պատճառով մրցույթին ներկայանալ չկարողացող երգիչ-երգչուհիները  կմասնակցեն հեռավար տարբերակով։

Չորրորդ տարբերակի դեպքում,ոչ մի  մասնակից չի  ժամանի Նիդեռլանդներ, այլ կմասնակցեն հեռավար ,իսկ  ելույթները կամբողջանան մեկ շոուծրագրի մեջ։ Վերջինը տարբերակը  կդիտարկվի, եթե Նիդեռլանդներում սահմանափակումների նոր շրջան սկսկվի։

Վերջնական որոշումը կկայացվի 2021 թվականի սկզբին։ 

Հերթական «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։