«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կայացել է Պարօլիմպիկ խաղերի բացման արարողությունը. Հայաստանն ունի մեկ մասնակից

24/08/2021

Ճապոնիայի  ազգային մարզադաշտում կայացել է Պարօիլմպիկ խաղերի բացման արարողությունը, որտեղ հանդես կգան 162 երկրների և փախստականների թիմերի  շուրջ  4400 պատվիրակներ: Նրանք 22 մարզաձևերում կվիճարկեն մեդալների 539 հավաքածու:

Հայաստանը ներկայացնում է  սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի  100մ արագավազքում:

Ստասիկը հինգերորդ անգամ է մասնակցում  համանուն մարզահանդեսին:

Հայաստանն  առաջին անգամ պարօլիմպիկ խաղեր է մարզիկ գործուղել 1996թ-ին ՝ ամառային և 1998թ -ին՝ ձմեռային մրցաշարերին: Հաղորդում է Armsport.am-ը։