«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռումինացի երկրպագուների ակցիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

24/04/2021

Ռումինացի երկրպագուներն այսօր՝ ապրիլի 24-ին, ակցիա են իրականացրել Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ` նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

Երկրպագուները կոչ են անում իրենց երկրին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․
«Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը։ Մարդիկ ամբողջ աշխարհում պետք է իմանան այդ մասին»,– ասվում է եկեղեցու մոտ փակցված պաստառի վրա։

«Մեր մտքերն այսօր հայ ժողովրդի և ՖԱՖ-ի մեր եղբայրների հետ են։ Մենք համերաշխ ենք այս տառապանքի մեջ ու հույս ունենք, որ իրենց ազգի հանդեպ իրականացված հանցագործությունն ու կոտորածը կճանաչվի ամբողջ աշխարհում՝ որպես այս պատմական անարդարությունների ուղղում»,- ասվում է Ռումինիայի ազգային հավաքականի երկրպագուների՝ Uniti sub tricolor շարժման տարածած հաղորդագրության մեջ։