«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նավթի գինը նվազում է, քանի որ Ռուսաստանը ազդարարում է Ուկրաինայում հակամարտությունը թուլացնելու մասին

30/03/2022

Ուկրաինայի պատերազմի հետ կապված զարգացումները և դրան հաջորդած Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նավթի շուկայում գների տատանումների պատճառ են դարձել:

Aljazeera-ի նշում է, որ նավթի գները նվազեցին, քանի որ Ռուսաստանը հայտարարեց, որ քայլեր է ձեռնարկում ուկրաինական հակամարտության «դեէսկալացիայի» համար՝ միաժամանակ առաջ քաշելով նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպման հավանականությունը:

Նյու Յորքի ֆյուչերսները նվազել են ավելի քան 7 դոլարով՝ կարճ ժամանակով իջնելով մեկ բարելի դիմաց 100 դոլարից՝ նախքան նավթի շուկայում տեղի ունեցած հսկայական տատանումների վերջին հաջորդականության որոշ կորուստները զուգակցելով: Մոսկվան հայտարարել է, որ կտրուկ կնվազեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակայքում, թեև զորքերը արդեն շաբաթներ շարունակ գտնվում էին այնտեղ:

Ուկրաինայում պատերազմի հետ կապված զարգացումները և դրան հաջորդած Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նավթի շուկայում գների ծայրահեղ շրջապտույտներ են առաջացրել, ինչը ներդրողներին զգուշավոր է պահում առևտուրից: Մարտ ամսվա համար այն տատանվել է միջինը 9 դոլարից ավելի, ինչը ևս մեկ վկայություն է իրացվելիության խնդիրների, որոնք ներկայումս բախվում են շուկայում:

Երեքշաբթի գները նաև ավելի մեղմ էին, քանի որ Չինաստանը պայքարում է իր ամենամեծ Covid-ի բռնկման հետ՝ համաճարակի սկսվելուց ի վեր: Շանհայում վերջին սահմանափակումները կարող են նվազեցնել նավթի պահանջարկը օրական մինչև 200,000 բարելով՝ սահմանափակումների տևողության համար, ասվում է խորհրդատու Rystad Energy-ի զեկույցում:

Նշենք, որ նավթի խոշոր ընկերությունները, ներառյալ Shell Plc-ն և TotalEnergies SE-ն, արդեն հայտարարել են ռուսական նավթի առևտուրը վերջնականապես դադարեցնելու պլանների մասին, և երկրի բարելների արժեքը ընկել է:

Թարգմանությունը՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                            

Generalnews.am