«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպանություններ ԱՄՆ-ում

25/01/2021

Հինգ մարդ, այդ թվում՝ հղի կին է սպանվել կիրակի ԱՄՆ Ինդիանապոլիսի հյուսիս-արևելքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով՝ հայտնել է ոստիկանությունը: Քաղաքապետը միջադեպն անվանել է «ամենազանգվածային սպանությունը վերջին տասնամյակում»՝ տեղեկացնում է CNN-ը:

Հիվանդանոցում հնարավոր չի եղել փրկել հարձակումից վիրավոր հղի կնոջն ու նրա երեխային:

Ոստիկանությունը ենթադրում է, որ կրակոցները պատահական չեն եղել, և հնարավոր է՝ կապ կա զոհվածների միջև: Առայժմ կասկածյալ չկա, բայց չի բացառվում նաև, որ սպանություններն իրականացրել է մի քանի հրաձիգ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան