Նոր Երզնկա գյուղում բախվել են Opel-ն ու ВАЗ 2102-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
16/07/2021
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 12-ին Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում բախվել էին Եղվարդ քաղաքի բնակիչ, 57-ամյա Ժորիկ Հովակիմյանի վարած Opel մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 86-ամյա Սեմյոն Այվազյանի վարած ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: