«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թիմի անդամների կեսը մեդալ նվաճեցին, գոհ եմ արդյունքներից. Կարեն Աղամալյան

27/11/2020

«Ընդհանուր առմամբ գոհ եմ թիմի ելույթներից, հաշվի առնելով,  որ գրեթե 8 ամիս չենք մասնակցել որևէ մրցաշարի»,-այս մասին Armsport.am-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ ամփոփելով  Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում  կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթները: 

Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում էր 11 մարզիկով, որոնցից  5-ը նվաճեցին բրոնզե մեդալ: 

Աղջիկների մրցաշարում 3-րդ տեղն էին գրավել 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:  Մարզչի խոսքով երկուսն էլ արել են իրենց առավելագույնը: 

Մինչև մրցավայր մեկնելը դժվարություներ են առաջացել վիզաների հետ կապված: Այդ պատճառով առաջնությանը չմասնակցեց հավաքականի առաջատար բռնցքամարտիկներից մեկը՝ 75 կգ քաշային Էրիկ Աբելյանը:

Խոսելով կորոնավիրուսի հետ կապված անվտանգության կաննոների մասին՝ Աղամալյանն ասաց.

«Անվտանգության կանոնները շատ խիստ էին: Ամեն օր մտավախություն կար, որ մրցումները հնարավոր է դադարեցնեն: Մենամարտերն առանց հանդիսականների էր անցկացվում, չնայած դրան, մենք չենք զգացել աջակցության պակաս: Մշտապես մեզ հետ է եղել հայկական փոքրիկ համայնքի ղեկավարը և շատ հարցերում օգնել է մեզ»,-նշեց մարզիչը:

Կարեն Աղամալյանը նաև նշեց, որ առաջիկայում դեռ մրցումներ չկան: Ամեն ինչ պարզ կլինի դեկտեմբերի 12-ին կայանալիք ԱԻԲԱ-ի համաժողովից հետո: