«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 200 մլն եվրոյի. Դի Մայո

03/04/2022

Հայաստանն Իտալիայի կայուն տնտեսական գործընկերն է: Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ավարտին:

Նրա խոսքով՝ այսօր երկկողմ հարցերի քննարկում է կայացել՝ փոխքարտուղար դի Ստեֆանոյի մասնակցությամբ: Հայաստանն Իտալիայի կայուն տնտեսական գործընկերն է, ինչի մասին վկայում է իտալական ընկերությունների որակյալ ներկայությունը երկրում եւ շուրջ 200 մլն եվրոյի ապրանքաշրջանառությունը: Դա 10 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից եւ թույլ է տալիս վերադառնալ 2019 թ. ռեկորդային ցուցանիշներին, նշել է իտալացի նախարարը: