«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2 միլիոն դրամ տուրք՝ տաքսի ծառայությունների համար. ո՞րն է հիմնավորումը. «Ժամանակ»

07/04/2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է լիցենզավորել օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելը՝ 2 միլիոն դրամ պետական տուրք սահմանելով: Հետաքրքիրն այն հիմնավորումն է, որով կառավարությունը սահմանում է այս տուրքը:
Ըստ կառավարության՝ «Օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում:
Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է»: