«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտը հոսանքազրկված է. հակառակորդը թիրախավորել է էլեկտրացանցի շենքը

03/10/2020

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: «Արմենպրես»-ի թղթակիցը նշեց, որ այս պահին մայրաքաղաքը հոսանքազրկված է:

Այս պահի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է:

Հոկտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդը դարձյալ հարվածներ է հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Մինչ այդ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանով բոլորը տեղափոխվել են թաքստոցներ: