«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիտնականները կապ են գտել կորոնավիրուսի և թուլամտության միջև

12/06/2021

ԱՄՆ Քլիվլենդ քաղաքի գիտնականները հայտնում են, որ COVID-19-ը կարող է հանգեցնել ճանաչողական դիսֆունկցիայի, օրինակ՝  Ալցհեյմերի հիվանդության։ Այս մասին հայտնում է Alzheimer’s Research & Therapy ամսագիրը: Հետազոտության համար օգտագործվել է արհեստական ինտելեկտ, որպեսզի կապ հայտնաբերի կորոնավիրուսով հիվանդների և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց սպիտակուցների և գեների միջև։
Գիտնականները նաև հետազոտել են այն գենետիկական գործոնները, որոնք SARS-CoV-2 -ին հնարավորություն են տալիս ուղեղի բջիջներն ախտահարել: Գիտնականները ուղիղ կապ են գտել կորոնավիրուսով ախտահարված ուղեղի բջիջների և թուլամտությամբ/դեմենիցայով/ տառապող մարդկանց ուղեղի բջիջների միջև:
Նշվում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է հանգեցնել թուլամտության և Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ այլ նյարդաբանական խանգարումների: Դա կարող է արտահայտվել լարվածության, անուշադրության և կողմնորոշման կորստի տեսքով: Կորոնավիրուսի և այս հիվանդության միջև կապը հասկանալը գիտնականներին հնարավորություն կտա ճիշտ մեթոդներ մշակել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։