«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ հակամենաշնորհային մարմինները ԳԴՀ-ում խուզարկություններ են անցկացրել գազի մատակարարմամբ զբաղվող ընկերություններում

31/03/2022

ԵՄ հակամենաշնորհային մարմինները Գերմանիայում խուզարկություններ են անցկացրել բնական գազի մատակարարմամբ, փոխադրմամբ եւ պահպանմամբ զբաղվող ընկերությունների գրասենյակներում՝ Եվրոպայում գների կտրուկ աճի մտավախության ֆոնին, հայտնում է AP-ն

Եվրահանձնաժողովը, որը պատասխանատու է ԵՄ մրցակցային քաղաքականության համար, չի նշել այն ընկերությունների անունները, որոնք մարտի 29-ի «անակնկալ ստուգումների» օբյեկտ են դարձել։ Սակայն հակամենաշնորհային մարմինները ուսումնասիրում են ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ի գործողությունները, որը գրասենյակներ ունի Գերմանիայում, եվրոպական շուկայում:

ԵՀ-ն կասկածում է, որ ընկերությունները «խախտել են ԵՄ մրցակցային կանոնները, որոնք արգելում են շուկայում գերիշխող դիրքի չարաշահումը»։

Ռուսաստանը ԵՄ 27 երկրներ նավթի, բնական գազի եւ ածխի ամենամեծ արտահանողն է։ Դաշինքի կողմից ներկրվող գազի մոտ 40 տոկոսը Ռուսաստանից է գալիս։

Հունվարին Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարը Ռուսաստանին մեղադրել էր Եվրոպայում բնական գազի ճգնաժամի մեջ՝ ասելով, որ բարձր գները եւ պահեստավորման ցածր մակարդակը հիմնականում «Գազպրոմ»-ի կողմից մատակարարումների դադարեցմամբ են պայմանավորված: