«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսով վարակման 203 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ. ապաքինվել է 261-ը

27/08/2020

Հայաստանում օգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 203 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 43270 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 200507, վերջին մեկ օրում` 1938 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5153 պացիենտ, նվազել է 63-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 36988 անձ` վերջին մեկ օրում 261 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 865 է: 

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է: