Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին
21/06/2021
Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագիծ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ»,-ասել է Պեսկովը: