«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ֆրանսիան սրում է իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի դեսպանի հետկանչը

17/04/2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն  Ֆրանսիային մեղադրել է «ապակառուցողական գործունեության» համար՝ ի պատասխան երեկ՝ ապրիլի 16-ին, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարության։

Նշենք, որ ըստ հայտարարության՝ Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին իր երկրի հետ հարաբերությունները վնասող միակողմանի քայլերի համար և հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնին։

Ադրբեջանը հայտարարել է, որ Ֆրանսիան «Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ է տանում», բայց չնայած դրան՝ իրենք միշտ բաց են եղել երկխոսության համար։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ֆրանսիան իր գործողություններով վերջին երեքուկես տարիների ընթացքում լրջորեն կասկածի տակ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հրահրել է իրավիճակի սրում»։

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ նախագծերի բազմիցս նախաձեռնումը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵՄ-ն, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը և այլ միջազգային հարթակներ, ապացուցեցին այս երկրի՝ որպես չեզոք միջնորդի պնդումների լիակատար անհիմն լինելը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն: