«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Դա կանխելու երկու գործոն կա». Շավարշ Քոչարյանը՝ լայնամասշտաբ գործողությունների հավանականության մասին

17/07/2020

Լայնածավալ ռազմական գործողությունները կանխելու երկու գործոն կա. մեկն այն է, որ իրականացնում է մեր պաշտպանության նախարարությունը, մեր բանակը, որը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը եւ ադրբեջանական ագրեսիային:

«Երկրորդ, դիվանագիտական ասպարեզում պետք է լինել բավականաչափ ակտիվ, որովհետեւ ակնհայտ է, որ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա շատ կարեւոր է արձանագրել, թե ո՞վ էր, որ հրաժարվում էր, որ լինեն դիտորդներ, որ լինեն սարքեր, որոնք նմանատիպ իրավիճակներում կարողանան հայտնաբերել, թե ով է սկսել: Դրան դեմ էր Ադրբեջանը եւ այսօր փորձում է ներկայացնել, թե իբր հայկական ուժերն են սկսել հարձակումը: Հենց այն հանգամանքը, որ նրանք միշտ դեմ են եղել, խոսում է այն մասին, որ ինքը միշտ կողմ է եղել նմանատիպ քայլերի: Այդ տեսակետից որպեսզի միջազգային դիտորդները, միջնորդները, միջազգային կազմակերպությունները կարողանան ոչ թե հենվել կողմերի հայտարարությունների վրա, այլ իրականում տեղի ունեցած փաստերի վրա, դրա համար, իհարկե, դա անհրաժեշտ է, ընդհուպ մինչեւ տիեզերքից իրավիճակին հետեւելով: Վերջիվերջո, միջնորդ պետություններն այն պետություններն են, որոնք հնարավորություն ունեն տիեզերքից հետեւելու: Այդ տեսակետից շատ կարեւոր է, որ Եւ Հայաստանի, եւ Արցախի ամբողջ սահմանը լինի հսկողության տակ»,-ասաց նա:

Քոչարյանը նկատեց, որ նա, ով նախաձեռնում է որոշակի արկածախնդրություն, ինքը նախապես պատտրաստվում է եւ ինքն է ներկայացնում, որ իբր ինքն է ենթարկվել հարձակման:

Աղբյուր` News.am