«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան շարունակում է մեղմացնել կարանտինային միջոցառումները

01/06/2021

Թուրքիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով կարանտինային սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլը սկսվել է երեքշաբթի՝ հունիսի 1-ին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի ելույթը հեռարձակել է ATV հեռուստաալիքը:
Այսպիսով, երկրում կրճատվել է պարետային ժամը, որը նախկինում գործում էր 21:00-05:00-ը, ինչպես նաև շաբաթ և կիրակի:
«Հունիսի ողջ ընթացքում պարետային ժամը գործելու է աշխատանքային օրերին և շաբաթ օրը՝ ժամը 22:00-05:00-ն: Կիրակի օրը գործելու է շուրջօրյա պարետային ժամ»,- ասել է Էրդողանը:
Հունիսից սրճարանները, ռեստորանները, զվարճանքի կենտրոնները և մարզադահլիճները կկարողանան այցելուներ ընդունել 7:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում՝ բոլոր նախազգուշական միջոցների առկայության պայմաններում, բացառությամբ կիրակի օրվա: Այդ օրը հաստատություններից հնարավոր կլինի ապրանքները հետը տանել:
Նաև Թուրքիայում թույլատրվել է հարսանիքներ անցկացնել բաց և փակ տարածքներում՝ անվտանգության միջոցների պահպանմամբ:
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ հուլիսին մոտ իշխանությունները կրկին կվերլուծեն կորոնավիրուսի վիճակագրությունը, որից հետո կորոշեն հետագա գործողությունները: