«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Չինաստանում փոթորիկը պտտեցրել է թռիչքուղում կանգնած ինքնաթիռը (տեսանյութ)

01/05/2021

​​​​​​ Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է օդանավակայաններից մեկի թռիչքուղում կայանված ինքնաթիռը տեղում պտտվում ուժեղ քամու ազդեցության տակ: Ինքնաթիռը պատկանում է Donghai Airlines չինական ավիաընկերությանը: Փոխադրողի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ օդանավն ամբողջովին սարքին է եղել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Նանտուն շրջանի օդանավակայանում: Նշվում է, որ կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նախօրեին Նանտուն քաղաքում փոթորիկով և քամիներով ուղեկցվող ուժեղ ամպրոպ է գրանցվել: Որոշ շրջաններում 1-3 սմ տրամագծով կարկուտ է տեղացել, իսկ քամու արագությունը կազմել է 45,4 մետր/վայրկյան: Տարերային աղետի զոհ է դարձել 11 մարդ: