Եվրամիությունում չեն մնացել այնպիսի երկրներ, որոնք դեմ են ռուսական նավթի էմբարգոյին
02/05/2022
Եվրամիությունում չեն մնացել այնպիսի երկրներ, որոնք դեմ են ռուսական նավթի էմբարգոյին։ Այս մասին հայտնում է «Segodnya.ua»-ն՝ ZDF-ի գերմանական հրատարակությանը հղումով։
Նշվում է, որ Ավստրիան, Սլովակիան և Հունգարիան որոշել են չարգելափակել որոշումը և հետ վերցնել իրենց վետոն։
Հրապարակման աղբյուրները կարծում են, որ արգելքը կընդունվի մոտ օրերս, բայց հավանաբար այն ուժի մեջ կմտնի մի քանի ամիսների ընթացքում։