ՄՅՈւ-ն ցանկանում է թիմում պահել Լինգարդին
23/09/2020
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել Ջեսի Լինգարդի հետ գործող պայմանագիրը ևս մեկ տարով: Այս մասին տեղեկացնում է The Sun Football-ը:
«Կարմիր սատանաները» առաջիկա շաբաթների ընթացքում կարող են խաղացողին առաջարկ անել: 27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի ամառ: