«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան սկսել է իր տարածքում Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը։

26/12/2021

Ուկրաինան սկսել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

«Մենք ընդլայնում ենք համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ամեն ինչ սկսվեց Bayraktar-ների մատակարարումներից, իսկ այժմ դրանց արտադրությունն արդեն սկսվել է Ուկրաինայում»,- նշել է Երմակը:

Նրա խոսքով՝ անօդաչուների համար շարժիչները ևս պատրաստում են Ուկրաինայում:

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ երկիրը Թուրքիայից կգնի Bayraktar հարվածային անօդաչուների նոր խմբաքանակ:

Սեպտեմբերի 29-ին Bayraktar Savunma ընկերությունը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր էին կնքել Կիևի շրջանում կենտրոնի կառուցման մասին, որտեղ պետք է իրականացնեին անձնակազմի ուսուցում, ինչպես նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների փորձարկումներ և սպասարկում: