«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն Ադրբեջանին հորդորում է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներ կայացնելուց

30/01/2023

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց, տեղեկացնում է Mehr-ը:

Նշվում է, որ Ղալիբաֆն ասել է. ՛՛Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար՛՛:

Նա հավելել է, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը, նաև վստահեցրել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:

՛՛Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել՛՛,-ընդգծել է Ղալիբաֆը: