«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը Ուկրաինայում 200 հազար զինվորական է կորցրել. NYT

03/02/2023

Ամերիկյան «The New York Times»-ը, վկայակոչելով ամերիկյան և արևմտյան պաշտոնյաներին, հայտնում է, որ Ուկրաինայում սպանված և վիրավորված ռուս զինվորականների թիվը մոտենում է 200 հազարի: Դա 8 անգամ գերազանցում է ամերիկյան կորուստները Աֆղանստանի պատերազմի երկու տասնամյակների ընթացքում:

«Պատերազմն ընթանում է կռվի այն ձևով, որին երկիրը բախվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ զոհվեց ավելի քան 8 մլն խորհրդային զինվոր։ Պուտինը պատրաստ է Ուկրաինայում հարյուր հազարավոր զոհեր տալ, թեև դա կարող է խաթարել նրա քաղաքական հենարանը»,-գրում է թերթը։