«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ի փորձագետներին թույլ չեն տվել մեկնել Չինաստան

06/01/2021

Չինաստանի իշխանությունները անհրաժեշտ թույլտվություններ չեն տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներին, ովքեր նախատեսում են մեկնել երկիր՝ պարզելու COVID-19- ի ծագումը, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարին փորձագետների միջազգային խումբը մեկնելու է Չինաստան:

«Այսօր մենք իմացանք, որ Չինաստանի իշխանությունները դեռ անհրաժեշտ թույլտվություններ չեն տվել թիմի երկիր մուտք գործելու համար: Մենք շատ հիասթափված եմ այս լուրի` հաշվի առնելով, որ այս խմբի երկու անդամներ արդեն մեկնել են, իսկ մնացածները վերջին պահին հետաձգել են իրենց ուղևորությունը», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Չինաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ իր շփումների ընթացքում հասկացնել է տվել, որ այս առաքելությունը ԱՀԿ-ի գերխնդիրն է: «Ինձ հավաստիացրին, որ Չինաստանը արագացնում է ներքին ընթացակարգերը, որպեսզի հնարավորինս շուտ ընդունի խմբին», – ասել է ԱՀԿ ղեկավարը: